Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 645 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6659 թեստավորում: Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք, առողջացել է 334 քաղաքացի, մահացել՝ 15-ը:

Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 588 480-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն առողջացման, 4954-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1167 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Please enter a valid URL