Search
Close this search box.

Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։

Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։

Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը»։

Please enter a valid URL