Բաքվից Երեւան հայ երկու ռազմագերի է վերադարձել. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ նրանց տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
Ըստ աղբյուրի՝ վերադարձած զինծառայողներն են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար, ըստ աղբյուրի, Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Մինչեւ օդանավի վայրէջք կատարելը տեղեկությունը ճշտելու նպատակով Պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի կապ հաստատել չէր հաջողվել:
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ հայ ռազմագերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։