Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են թալիբները Քաբուլու կրակ բացում ցուցարարների ուղղությամբ

«Թալիբան» շարժումը Քաբուլում նախագահական նստավայրի մոտ՝ Իրանի դեսպանատան դիմաց, կրակ է բացել ցուցարարների վրա:

Ինչպես հայտնի է, աֆղանստանցիները Քաբուլում բողոքի ակցիա էին իրականացրել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի՝ «Թալիբանի» հրավերով մայրաքաղաք կատարած այցից հետո: Ցույցը սկսվեց Քաբուլից հյուսիս և շարունակվեց Պակիստանի դեսպանատան մոտ: Բողոքի ցույցը բաժանված էր երկու մասի՝ տեղի էր ունենում Պակիստանի դեսպանատան առջև, ինչպես նաև նախագահական պալատի դարպասների դիմաց:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ թալիբները ձերբակալել են մի քանի կանանց, ովքեր մասնակցել են Քաբուլում նախագահական պալատի մոտ կայացած ցույցին։

«Սկզբում թալիբները օդ կրակեցին, իսկ հետո սկսեցին կրակել ցուցարարների վրա: Շատերը վիրավորվել են», — ասել է աղբյուրը:

Միևնույն ժամանակ, լրագրողներից մեկը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ թալիբները լրագրողներից խլել են տեսախցիկները, երբ նրանք սկսել են ճնշել Քաբուլում բողոքի ցույցը:

Please enter a valid URL