ՀՀ իրավասու մարմինների կողմից քննվող քրեական գործերով այդ թվում կապված ինչպես Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի, այնպես էլ Միլե Միլենկոսկու հետ, որևէ տվյալ առկա չէ վերջինիս կողմից Լ. Սարգսյանին Հայաստանի տարածքն ապօրինի սահմանահատմամբ լքելուն օժանդակելու վերաբերյալ:
Այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է և հետախուզում հայտարարվել է, ինչպես և նշել ենք ավելի վաղ, բոլորովին այլ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի՝ ապօրինի կերպով ՀՀ պետական սահմանը հատելուն օժանդակելու կապակցությամբ: Եթե մակեդոնական կողմը տիրապետում է կոնկրետ այլ փաստերի, կխնդրեինք ուղղակի դրանք փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին, InfoPort.am-ին փոխանցել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ինչպես արդեն նշել էինք, մակեդոնական ԶԼՄ-երը հաղորդոել էին, թե մակեդոնացի դիվանագետը վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով օգնել էր Հայաստանից հեռանալ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ավելը վաղ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Վերջինիս Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում: