Ադրբեջանն ու Թուրքիան, երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, Քաղաթաղի շրջանում սկսել են համատեղ մարտավարական զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ զորավարժությանը մասնակցում են երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները։ Նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն է, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից մարտական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարելավմանը»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։