Search
Close this search box.

«Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից». Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:

Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։
Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս է բերել Արցախի հետ կապված պրոցեսներից։

Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով։

ԱԺ ՊՈՒ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Please enter a valid URL