Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իսկ տեղյա՞կ եք, թե մենյու.ամ նախարարը ժամանակին քանի ընկերություն է տարել կեղծ սնանկության:
Ու իսկապես սաղ նախկիններն են մեղավոր, որ նման մարդիկ ազատության մեջ են ու նախարար, եւ դեռ ուրիշների էլ սովորեցնում են, թե ինչպես հանցանք գործել»:
Հշեցնենք, որ կառավարության շենքի առջև հավաքված քաղաքացիներից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հայտնել է, որ ժամանակին Կովսականում տուն կառուցելու համար ВТБ-ից վարկ է վերցրել, տունը մնացել է ադրբեջանցիներին, և այժմ վարկը մարելու հնար չունի, սեպտեմբերի 6-ին էլ դատ է նշանակվել: Քաղաքացու այն հարցին, թե ի՞նչ անի այս իրավիճակում, նախարարը պատասխանել է. «Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը…»:
… Ջրել: Նախարարի խոսքը կիսատ է մնում, բայց պարզ է, որ դա պիտի ասեր: Էս վերջն է: Կառավարության անդամը քաղաքացուն խորհուրդ է տալիս սնանկանալու մեխանիզմով խուսափել վարկը մարելուց: Այսինքն՝ ВТБ բանկին «քցել»: