Պրահայի մերձակայքում թեթևշարժիչային մարզական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Լուցիա Նովոտնան։ «Երկու մարդ է զոհվել Կլադնո քաղաքի շրջանում ինքնաթիռի ավիավթարի հետևանքով», – տեղեկացրել է նա:
Ողբերգությունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 16:00-ին:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: