Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կառավարական կայքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթն օգտագործելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը օգտագործելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:

Please enter a valid URL