Search
Close this search box.

Եվս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 4-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճկաների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL