Search
Close this search box.

Սերբիայում ձերբակալվել է ԵԱՀԿ պաշտոնյան, որը Հայաստանից դուրս է բերել նախկին պաշտոնյայի

Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Alsat-M» հեռուստաալիքը:

Միլենկովսկուն ձերբակալել են դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Դա նաև հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը

Please enter a valid URL