Սիրելի ընկերներ բարի լույսին մի քիչ լավ լուր և վատ լուր սկսեմ լավից, ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալիկ Ասսատրյանը
Իմ այս ամենասիրելի և ցավոտ նկարը, որը նկարել եմ անմիջապես 44 օրյա պատերազմից հետո, դե պատկերը պարզ է, վերնագիրը կոչվում է, <Պապայիս սարքած տունն է, վառում եմ! թշնամուն չմնա!>, անցած գիշեր ժամը 2:00 ին այս նկարը վաճառեցի1000 եվրոյով և այդ 1000 եվրոն կփոխանցվի Վարուժան Պարսամի Ավետիսյանին, քաի որ այսօր ֆեյսբուկում կարդացի մի վատ լուր որ,
Վարուժան Ավետիսյանն ունի չափազանց լուրջ` կյանքին սպառնացող, առողջական խնդիրներ, որի հետևանքով միայն վերջին ամիսների ընթացքում միքանի անգամ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված բազմաթիվ և բազմապիսի բուժզննությունների արդյունքում այդպես էլ չի հայտնաբերվել նրա առողջական ծանրագույն և անկանխատեսելի վիճակին վերաբերող պատճառները` գոյություն ունեցող հիվանդությունը հնարավոր չի եղել ախտորոշել:
Վերոնշյալ հանգամանքների բերումով Վարուժան Ավետիսյանը կարիք ունի արտասահմանում բուժզննություն անցնելու` հիվանդության ախտորոշման և, հետևապես, անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով:
Ես Վարուժան Ավետիսյան երբեք չեմ հանդիպել բայց հետևել եմ իրեն սկսված 2016 թվականից, և գրեթե 2 տարի է ֆեյսբուկյան ընկերներ ենք, Վարուժանը ինձ համար իսկական Հայ տղամարդու կերպար է, խիզախ, ազնիվ, հավասարակշռված բարձր ինտելեկտի տեր մարդ և շատ բան է արել Հայ ու Հայաստանի համար և իր այդ վատ առողջական վիճակով դեռ շարունակում է անել, մարդը զոհաբերում է իրեմ մեր երկրի համար , ես էլ ցանկացա մի փոքրիկ զոհաբերություն էլ ես անեմ, եթե կարողանում եմ, ինչու ոչ? փորձեցի և ստացվեց և ես շատ ուրախացա որ ստացվեց: Իհարկե Վարուժանը այս մասին չգիտի, կիմանա բոլորիդ հետ միասին, գնորդը ցանկացավ անանուն մնալ, ես էլ հարգեցի իր ցանկությունը, միայն Վարուժանին կասեմ գնորդի մասին:
Հույսով որ իմ այս նախաձեռնությունը կվոգեշնչի շատերին և կհետևեն իմ քայլին ,այսպիսով հայտարարում եմ դրամահավաք օգնելու Վարուժանին վերականգնելու առողջությունը, Վարուժանը մեզ ողջ և առողջ է պետք ապագայի Հայաստանը կառուցելու համար:
Վարուժան ջան խնդրում եմ շնորհակալություն չասես, ես եմ շնորհակալ, առողջություն քեզ: