Search
Close this search box.

Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց «գիգանտ» միոմայի հեռացում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում

Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց «գիգանտ» միոմայի հեռացում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում
Օրեր առաջ Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականցվել է բարդ, չափազանց ռիսակային վիրահատություն։ Այս մասին armlife.am-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

«Օրեր առաջ ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։ Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է «արգանդի միոմա» Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով»,-մանրամասնեց գինեկոլոգը։
Նրա խոսքով՝ հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

«Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց նա։
Նշենք, որ վիրահատական միջամտությունն իրականցվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի,մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից


Please enter a valid URL