Պարզ դարձավ, թե ադրբեջանական կողմը որտեղից է հայտնաբերել Ռուսաստանի ՊՆ փաստաթուղթը, որտեղ ՊՆ գնումների դեպարտամենտի պետի տեղակալի ստորագրած փաստաթթղում օգտագործվում է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ զինվորական քաղաքներ” ձևակերպումը։ Այն ՌԴ ՊՆ կայքում է։
Այս “ֆենոմենի” իմ բացատրությունն է դառնում այն, որ քանի որ Ալիևը բացահայտ խուսանավում է ու արդեն ամիսներով չի ստորագրում իր տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի մանդատի արձանագրությունը, Կրեմլը հասկացնում է, որ իր գտնվելու տարածքի անվանման այլընտրանք ունի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․․․ Ու պատահական չէ, որ ԼՂՀ հիշատակումը հենց ՊՆ կայքում է, այլ ոչ ուրիշ․․․
Ու առնանցքային է դառնում՝ այս շանտաժի տակ Բաքուն կգնա՞ մանդատի մասին արձանագրությունները ստորագրելու, որը հավերժացվելու է ռուսական ռազմաբազան իր տարածքում, մյուս կողմից էլ՝ Թուրքիան կթողնի՞ նրան ստորագրել դրանք, երբ Անկարան կկրոցնի ամեն ինչ․․․ Իսկ եթե չթողնի/համոզի Բաքվին չստորագրել դրանք, ի՞նչ ուղղությամբ կգնան զարգացումները․․․․
Սքրինշոթը և փաստաթղթի սքանը՝ Ալի Քերիմլիի ու Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեի թվիթերյան պատից։
Ստյոպա Սաֆարյան