Search
Close this search box.

Սամվել Մայրապետյանին պատկանող գույքը կբռնագրավե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Մայրապետյանի հետ կապված՝ դատախազությունն ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։ Իշխանությունը փորձում է բռնագրավել նրան պատկանող գույքը եւ դա իրականացնում է նրա բացակայության պայմաններում՝ փորձելով հիմնավորել, որ այն ամենը, ինչ ունի Մայրապետյանը եւ նրան փոխկապակցված անձինք, օրինական եկամուտների վրա չեն հիմնված։

Այս գործը գլուխ բերելու համար դատախազությունը հարցումներ է արել բոլոր այն կազմակերպություններին, որտեղ իր կյանքի ընթացքում աշխատել է Մայրապետյանը։ Մասնավորապես, Բժշկական համալսարանում բացել են 70-80-ականների արխիվները, որ պարզեն, թե ինչ պաշտոն է զբաղեցրել նա եւ քանի ռուբլի աշխատավարձ է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL