Search
Close this search box.

Կարմիր շուկայում այսօր մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել. հակառակորդի նպատակը բնակչության մեջ խուճապ մտցնելն է

Հակառակորդը հերթական անգամ սադրանքների է դիմել Արցախի հատվածում: Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել, բայց ոչ թիրախավորված:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Կարմիր շուկայի բնակիչների փոխանցմամբ, կրակոցներ եղել են, բայց՝ ոչ գյուղի ուղղությամբ, դրանք տեւել են մոտ ժամ.

«Ինչպես մենք Ստեփանակերտում ենք ասում՝ Շուշիում կրակել են, դարձել է սովորական, նույնն էլ նրանք:

Այսօր եթե օդային սահմանը նայենք, ամենաշատը 100 մետր հեռավորության վրա ենք սահմանից, դրա համար էլ անընդհատ կրակոցներ են լսվել: Կրակում են այն ուղղություններով, որտեղ բնակչություն չկա, բայց Կարմիր շուկայի բնակիչները փաստում են, որ կրակոցները շատ ուժեղ են լսվել, այնպիսի տպավորություն է եղել, որ հենց գյուղի վրա են կրակում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը և ընդգծեց, որ կրակոցների նպատակը բնակչության շրջանում խուճապ մտցնելն է.

«Երեկ օրինակ` իրենց հաջողվել էր խուճապ մտցնել: Կարմիր շուկայի ժողովրդի շրջանում լուրեր էին տարածել, թե իբր ադրբեջանցիներ են մտել գյուղ, բայց գյուղի տղամարդիկ վստահեցրին, որ չկա նման բան»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը:

Please enter a valid URL