Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1,5 հազար բնակչի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, և այս պահին, քանի որ ջուրը չի հերիքում, մեզ խմելու ջուր է հարկավոր։ Առանց ռուս խաղաղապահների մենք չէինք կարողանա գոյատևել։ Եվ ես կուզեի շնորհակալություն հայտնել նրանց, որ օգնում են մեզ, և այն ամենի համար, ինչ այս պահին անում են մեզ համար։ Խաղաղապահները երաշխիք են մեզ համար, նրանք պաշտպանում են մեր հողերը, և հույս ունենք, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Ստեփանակերտի բնակչուհի Լենա Իզմայիլյանը։
«2 շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի զինծառայողները կատարել են ավելի քան 30 ուղևորություն և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ապահովել ավելի քան 200 տոննա խմելու ջրով: Մարդասիրական հարցի լուծման համար խաղաղապահներն օգտագործել են 2 ջրատար, յուրաքանչյուրը՝ մոտ 5 խմ ծավալով»,- հայտնել են նախարարությունից։
«Շնորհակալ ենք շատ։ Խաղաղապահների շնորհիվ մենք այստեղ հանգիստ ենք ապրում»,- ասել է բնակչուհի Նելի Իվանյանը։