Հայաստանում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243981 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1560430 վերջին մեկ օրում` 6138 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9713 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 88-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 228214 անձ` վերջին մեկ օրում 488 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4892 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է: