Search
Close this search box.

Կրթության փոխնախախարը պարզաբանել է , ինչու է շնորհակալագիր հանձնել «քրեական հեղինակություն» Արտյոմ Կանևսկոյին

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար բարերար Արտյոմ Հարությունովին շնորհակալագիր հանձնելուն, քանի որ Հարությունովն առավել հայտնի է որպես «քրեական հեղինակություն»։

«ԿԳՄՍ նախարարությունը Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրենից ստացել էր 1951թ կառուցված ու երբեւէ չնորոգված, գրեթե փլատակ դարձած իրենց դպրոցի անցյալ նկարները եւ նոր նկարները, եւ խնդրել էր Արտյոմ Հարությունով բարերարին շնորհակալագիր հանձնել: Եթե պնդումներ կան, որ ինքը քրեական ենթամշակույթ կրող է, ես անկեղծորեն այդ մասին չգիտեմ եւ պարտավոր էլ չեմ իմանալ: Եթե մարզիկ լիներ, դեմքով կտեսնեի՝ կճանաչեի:

Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ ոչ, հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ, ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում, եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հիմքից քանդված դպրոցն այսօր պայծառ դպրոց է դարձել: Ու նախարարն առաջարկում է գնալ, իր անունից հանձնել շնորհակալագիր, ես իհարկե, համաձայնվում եմ, որովհետեւ գտնում եմ, որ դպրոցաշինությունն ամենաաստվածահաճո գործերից մեկն է, եւ նա, ով դպրոց է շինում, նորոգում, երեխաներին սովորելու, կրթվելու հնարավորություն է տալիս, շատ լավ գործ է անում:

Ես գնում եմ, այնտեղ տեսնում եմ նրան: Ասում են` այ, ինքն է Արտյոմ Հարությունովը, ես նախարարի շնորհակալագիրը հանձնում եմ իրեն: Եվ երբ մոտենում եմ, միջոցառումը գրեթե սկսված է լինում, ես որեւէ մեկի հետ չեմ հասցնում որեւէ բան խոսել: Ուղղակի տնօրենն ասում է` հիմա ելույթ կունենան ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ես իմ խոսքն եմ ասում կրթության վերաբերյալ, ասում եմ, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, կրթված քաղաքացին կարող է լավ հայրենիք կերտել, եւ ասում եմ` շնորհակալություն բարերարին, որ այսպիսի կրթօջախ է նորոգել, հիմա երեխաները կարող են այստեղ սովորել: Հանձնում եմ շնորհակալագիրը, եւ, քանի որ ԵՊՀ-ի` իմ հարազատ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ արարողություն կար, դուրս եմ գալիս ու գնում եմ, սա է ամբողջ պատմությունը:

Ես պարտավոր չեմ իմանալ բոլոր նրանց, ովքեր քրեական հեղինակություն են եւ նման անցյալ ունեն: Ես մասնագիտությամբ մարզական լրագրող եմ եղել, եւ բոլոր մարզիկներին լավ գիտեմ: Հիմա էլ համոզված չեմ, որ այդ մարդն այդպիսի մարդ է, որովհետեւ չեմ ճանաչում նրան, ես ընդամենը հանձնել եմ շնորհակյալագիրը, ինձ ասել են շնորհակալություն, եւ հաջողություն ենք ասել: Շնորհակալագիրը հանձնել ենք իր արած գործի համար, հենց այնպես օդից մարդուն փողոցում չենք տեսել ու ասել` օ՜, ինչ լավ աչքեր ունես, արի քեզ շնորհակալագիր տանք: Դուք տեսե՞լ եք դպրոցի նկարները մինչեւ նորոգումը:

Քարուքանդ եղած էր, երեխաները մեղք էին, որ այդտեղ սովորեին, հիմա այդ մարդը նորոգել է: Եթե այդ մարդն անգամ քրեական անցյալ է ունեցել, ինչ-որ բանի համար դատվել կամ չի դատվել, եթե անգամ ունեցել է անցյալ, չի կարո՞ղ փոխվել, եթե վատի համար դատում են, լավի համար չխրախուսե՞ն, շնորհակալագիր չտա՞ն:

Օրինակ Նելսոն Մանդելան մի քանի տասնամյակ նստել էր, հետո նախագահ դարձավ, ասեին, որ քրեական անցյա՞լ է ունեցել: Ես կարծում եմ, որ սա ընդամենը չուզողության դրսեւորում էր, որ կատարվում է: Եթե մարդը հանձագործություն է կատարում, պիտի պատժվի, աներկբա է նաեւ, որ եթե լավ բան է անում, պիտի խրախուսվի, հիմա մենք լավ գործը խրախուսել ենք, վա՞տ ենք արել»,- պարզաբանել է Գիլոյանը:

Please enter a valid URL