Search
Close this search box.

ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջը

Արցախի անկախության օրը Ստեփանակերտում չեն ՀՀ առաջին երեք պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ՀՀ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ Սա աննախադեպ է՝ աննախադեպության սիրահար իշխանությունների օրոք։

Պատերազմից հետո միայն ՀՀ արտգործնախարարն էր այցելել Արցախ, ինչից հետո Ալիևը հոխորտացել էր, որ եթե նման բան կրկնվի, ապա․․․

Չկրկնվեց։ ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջն ու ոտք չդրեցին Արցախ։

Մենք Արցախի անկախությունը նշում ենք բզկտված Արցախով ու թուլացած Հայաստանով։ Այսպիսին են Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 3 տարիների արդյունքները։ Արյունո՛տ արդյունքները։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL