Search
Close this search box.

Խոշոր ավտովթարի տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. «Էրեբունի»ԲԿ-ն նոր մանրամասներ է հաղորդում

Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» ԲԿ

Please enter a valid URL