Search
Close this search box.

Մահացել է «Հարսիկը» սերիալից հայտնի Շիվը

Մումբայում 40 տարեկան հասակում մահացել է հնդիկ հանրահայտ դերասան Սիդհարթ Շուքլան, որը հայտնի է դարձել տարբեր հեռուստատեսային նախագծերի և սերիալների շնորհիվ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, տեղի հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ վերջինիս հինգշաբթի արդեն մահացած են տեղափոխել հիվանդանոց: Բժշկի խոսքով՝ մահված պատճառը դեռևս պարզ չէ, սակայն հնդկական մամուլը հայտնում է, որ դերասանը մահացել է սրտի կաթվածից:

Շուքլան 2008 թվականից սկսած մասնակցել է հեռուստատեսային մի շարք նախագծերի, ինչպես նաև նկարահանվել բոլիվուդյան ֆիլմերում: Հայ հեռուստադիտողին նա առավել հայտնի է «Հարսիկը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Շիվի կերպարը:

Դերասանը մայր ու երկու քույր ունի։

«Որոշ ժամանակ առաջ նրան մահացած վիճակում հիվանդանոց են հասցրել»,- PTI-ին հայտնել է հիվանդանոցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նորությունը շոկային է եղել հեռուստատեսության աստղերի եւ Բոլիվուդի ոլորտում աշխատողների համար։ Այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Նիմրատ Կաուրը, Վիկի Կաուշալը, Ռիտեշ Դեշմուկը, Մալիկա Շերավաթը եւ այլք սոցիալական ցանցերում կիսվել են դերասանի անսպասելի մահվան վերաբերյալ իրենց մտքերով ու ցավակցություններ հայտնել։

Please enter a valid URL