Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գեւորգյանի եղբայրը՝ Էդմոն Գեւորգյանը:
Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է: Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:
Մորը զոհված որդին է երազում ասել, իր վերածնունդի մասին, նաև ասել,որ երեխան լինելու է ապահով ու սյունեցու ձեռքերում:
Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու հերոսի մայրը պայման են կապել, որ անկախ ամեն ինչից պետք է ապրել ու ժպտալ։