Search
Close this search box.

Ներկայումս Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Արարատ Միրզոյան

Ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը փաստացի ուղիղ պատասխա չտվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին հարցին:

«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի այն պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք արդեն ձեռք են բերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում: Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Եթե ​​այդպիսիք երբեւէ սկսվեն, ապա դրանցից մի քանիսը պետք է անպայման վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասաց Միրզոյանը:

Նույն հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հարցն իր համար չէ, ուստի ձեռնպահ կմնա մեկնաբանություններից: Նա միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանը կողջունի ցանկացած քայլ, որը կնպաստի տարաձայնությունների կարգավորմանը եւ փոխըմբռնման հաստատմանը:

Please enter a valid URL