Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասաց, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն: Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Ըստ հերոսի հոր՝ այդ արարքը կատարողները թուրքից էլ վատն են, որ կարողացել են այս երկրի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի գերեզմանը քանդել: Հայրը խոստացավ, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան: Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն: Ակնկալում ենք ՀՀ ՊՆ-ի արձագանքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL