Search
Close this search box.

Ուշադրություն. ԱԻՆ-ը զգուշացնում է

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 01-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը  կոչ ենք անում  պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 03-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 03-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL