«Ամեն ինչի պատրաստ եմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պատրաստվում է հայց ներկայացնել իր դեմ ՝զրպարտության և համբավն արատավորող տեղեկությունների համար: «Փաստաբան միայն նա չունի, ես էլ ունեմ, փաստաբանները կգնան այդ գործընթացներին կմասնակցեն։ Ես ունեմ ամեն ինչի հիմնավորումները: Միայն նրա տեսքն ու ունեցավածքը՝ եկած ժամանակվա ու դրանից հետո, բավական է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն որևէ մեկի սեփականությունը չէ:
Պատգամավորը հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այն չարաշահումներով, որոնք տեղի են ունեցել ՀՀ երրորդ նախագահի կառավարման տարիներին: «Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է, որ վճարեն, որովհետև կարող ես խաղալ, հետո նոր վճարել»,- նշեց Սուքիասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: