«Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո դուրս եկան նիստերի դահլիճից։
Դահլիճում մնացին միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Դահլիճից դուրս եկավ նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած ծրագիրը, որից հետո պետք է տեղի ունենար ծրագրի վերաբերյալ քվեարկությունը։