«Այս պահի դրությամբ Կապան-Գորիս միջպետական ճանապարհը դեռևս փակ է և այն բացելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում, առավել մանրամասներին չեմ տիրապետում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Փոխքաղաքապետն ասաց, որ ճանապարհը փակելուց հետո տարհանված մեքենաների մասով բնակիչներից կամ ուղևորներից ահազանգ չեն ստացել։
«Մնացել էին ճանապարհին, որից հետո ճանապարհը բացվել է, կարողացել են անցնել»։
Յոլյանը նշեց՝ վաղուց էին բարձրաձայնում, որ ճանապարհներին տեղակայված ադրբեջանցիները սադրանքների են դիմում, ժեստեր ցույց տալիս։
«Բոլոր փոքր դրվագները, որոնք տեղի են ունեցել, խոսել ենք, բարձրաձայնել ենք և սրանք իհարկե, հուշում էին, որ այս տեսակ նախադեպերը շարունակական բնույթ են կրում ցավալիորեն»։
Յոլյանը միջադեպից հետո զրուցել է վարչական ղեկավարների հետ ու վստահեցնում է՝ խուճապային տրամադրություններ չկան.
«Բայց բնական է, որ մարդիկ անհանգստացած են և՛ անորոշությունից, և՛ ստեղծված իրավիճակից»։