ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես այնպիսի զգացում ունեմ, որ մարդիկ պարզապես չեն հասկանում իրենց գլխին կախված սպառնալիքի աստիճանը:
Ամբողջական ներքին ուժասպառության և իրավիճակի անհեթեթության զգացում է երբ թուրքը ՄԵՐ ՀՈՂՈՒՄ մեզ սպառնում է,մեզ խոշտանգում է ,մարդկանց առևանգում է կամ փաստացի “կիսում է” երկիրը երկու մասի ՛օրինակ փակելով Գորիս֊Կապան ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ճանապարհը :
Ես շարունակում եմ պնդել ,որ այս ամենը հնարավոր դարձավ իշխանությունների ոչ ադեկվատ, ծայրահեղ անգրագետ և չափազանց վտանգավոր քայլերի, գնահատականների և գործողությունների հետևանքով։
Ստիպված եմ ընդհատել խորհրդարանական վեստեռնի դիտումը և պարզապես հիշեցնել, թե ինչ է իրականում տեղի ունենում:
1․Հայ ազգը գտնվում է վտարման կամ ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ, նկատի առնելով Հայաստանի տարածքով (Սյունիքի միջանցք կամ ճանապարհ) վերամիավորման Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական փորձերը։
2․Հարյուրավոր հայ բանտարկյալներ դեռ պահվում են Բաքվում, և Ադրբեջանը չի դադարում հայերին առեվանգել, ավելին, վերջին շրջանում դա անում է Հայաստանի օկուպացված տարածքներից:
3․Թուրք-ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք և դեռ գտնվում են մեր հողում:
4․Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները բացահայտորեն հավակնում են Հայաստանի ամբողջ տարածքին: Այսպիսով, նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իրենք կգրավեն գրեթե ամբողջ Հայաստանը:
Արմատազուրկ վիժվածք Ալիևի այս հակահայկական դիրքորոշումը կրում է համակարգային բնույթ և հանդիսանում է Ադրբեջանի պետական դոկտրինը:
5․Փաշինյանական իշխանությունները փաստացի պատրաստվում են դառնալ պանթուրանական խոշոր ծրագրի մի մասը և, բացի Ադրբեջանը և Նախիջևանը (Թուրքիա) կապող ճանապարհը տրամադրելուց, սահմանազատման և սահմանագծման կարգախոսների ներքո կօրինականացնեն հայկական նոր տարածքների հանձնումը:
6․Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանը բացել նաև թուրքական պայմաններով, այն է ՝ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մի մաս և Հայ Դատի և Հայոց ցեղասպանության գաղափարների “պատմական դաշտ” տեղափոխելու հաշվին:
Վերոնշյալը, սպառնալիքների մի փոքր մասն են, որոնց դեմ մենք կանգնած ենք այս պահին:
Խելքի եկե՛ք։