Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այդ միջպետական ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է եւ հանձնել է թշնամուն։ Ասել են, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքի անվտանգությունը։ Երկու օր է խոսում եք խաղաղությունից, հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,- նշեց նա։