Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետեւել միայն պաշտոնական լրահոսին: