Search
Close this search box.

Օգոստոսի 27-30-ին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով՝ հասնելով +38․․․+40 աստիճանի․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Please enter a valid URL