Search
Close this search box.

Թուրքիան Ադրբեջանին դրդում է պատերազմ սկսել Հայաստանի հետ

«Հրապարակ»-ը գրում է.

Այս փաստը չէր կարող աննկատ մնալ հայկական կողմի ուշադրությունից եւ լիովին սպասելի էր, որ գրավյալ տարածքներում հայկական պատմական եւ մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացման վտանգի մասին հայտարարեց Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2021 թվականի հունվարի 14-ին «Իզվեստիայում» հրապարակած «Տաճարն հանուն փրկության․ Ղարաբաղի եկեղեցիներ թույլ չեն տալիս որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները այցելեն» վերնագրով հոդվածում։ Հատուկ նկատենք, որ Կաթողիկոսն իր պարտքն համարեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ՝ մեծարգո Վլադիմիր Պուտինին։

«Ոչ քիչ դերակատարություն հուշարձանների եւ սրբությունների պահպանության գործում խաղում են ռուս խաղաղապահները,- ասում է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարը,- ովքեր բոլոր ջանքերն են ներդնում հանուն դրա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ պատերազմի դադարեցման եւ դրանից հետո առաջացած հարցերի կարգավորման գործում ունեցած անձնական ներդրման համար»։ Այնուհետեւ Շուշիի հռչակագրում ասվում է․ «Հանուն թյուրքական համագործակցության հետագա ամրապնդման, կողմերը խթանում են այն գործունեությունը, որը իրականացվում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության Խորհրդի, Թյուրքական ակադեմիայի, Թյուրքական մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի, Թյուրքալեզու պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում»։

Հարգելի ընթերցող, որպեսզի այս եւ այլ, իբրեւ թե բարի եւ խաղաղ նպատակները, որոնք շարադրված են 2021 թվականի հունիսի 15-ին ընդունված Շուշիի հռչակագրում լինեին հուսալի պաշտպանված, նեոօսմանյան եւ աբշերոնյան սուլթաններ Էրդողանն ու Ալիեւը ավելի արդիականացրեցին Թյուրքական բանակի ստեղծումը։ Այդ նպատակի իրականացման համար գործուն քայլ եղավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը, որը կայացավ 2021 թվականի հուլիսի քսանյոթին Բաքվում, եւ Բաքվի հռչակագրի ստորագրումը։ Սակայն լուրջ մտորումների առիթ է տալիս ոչ այնքան նրանց կողմից հռչակագրի ստորագրման փաստն ինքնին, որքան տեղեկությունները, որոնք հրապարակվեցին լրատվամիջոցներում։ Բերեմ միայն որոշ հատվածներ երկու հոդվածներից, իսկ դրանց բազմաթիվ են, որոնում շեշտադրվում է խոսնակների հանդիպման հիմնական արդյունքները։ այսպես, 2021 թվականի հուլիսի 31-ին «НОВЫЕ ИЗВЕСТИЯ» պարբերականում հրապարակվեց Վիկտոր Կուզովկովի «Ընդհուպ մինչեւ Երրորդ համաշխարհայինը ․․․ ինչ սպառնալիքներ ունի «թյուրքական բանակի ստեղծումը»։ Ուշագրավ է այս հոդվածի առաջաբանը․ «Հաշվի առնելով երկու երկրների աշխարհաքաղաքական հավակնությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ բանակը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Կովկասում խաղաղության համար եւ հանդիսանալ մեկնարկային գայթաքարը գլոբալ ռազմական հակամարտության համար»։

«Չորեքշաբթի օրը՝ 2021 թվականի հուլիսի 28-ին, «Սպուտնիկ Ադրբեջան» ալիքում հայտնվեց մի հետաքրքիր լուր։ Հղում տալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպին, ասվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իբրեւ թե քննարկում են համատեղ բանակ ստեղծելու գաղափարը ․․․ Իհարկե, այն բավական արագ հերքվեց, իսկ ադրբեջանական «Սպուտնիկն» էլ հայտարարեց, որ այս լուրի պատճառը թարգմանական սխալներն են։ Հերքումներով շտապեցին հանդես գալ որոշ այլ պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձինք եւս»։ Այս առումով հատկապես պատկերավոր է շարադրված «Թյուրքական ՆԱՏՕ-ն՝ Անկարայից մինչեւ Կազան․ Էրդողանն ուզում է Ռուսաստանը կիսել երկու մասին» նյութում, որը հուլիսի քսանութին հրապարակվել էր ռուսական հայրենասիրական «Ցարգրադ» հայրենասիրական ինտերնետ հեռուստատեսության կայքում։ ««Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը շատախոսել է, որ ըստ թուրքական պառլամենտի նախագահ Մուստաֆա Շենթոպի, Բաքուն եւ Անկարան բանակցություններ են վարում համատեղ զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ։ Էրդողանը չի վարանում «վեց պետություն մեկ ժողովուրդ» կարգասխոսն առաջ քաշել եւ իր ապագա հպատակներին անվանել «ղազախական թուրքեր», կամ «ուզբեկական թուրքեր» եւ նույնիսկ «թաթարական թուրքեր»։ Նման հռետորաբանությունը հնչում է արդեն որպես ուղիղ հավակնություն Ռուսաստանի տարածքի հանդեպ, որի իրականացման զենք կարող է ծառայել «թյուրքական ՆԱՏՕ-ն» ․․․․

Please enter a valid URL