Search
Close this search box.

Հորդորում եմ Փաշինյանին՝ հրաժարվել Սոչիում ընտանյոք հանգստանալու մտքից

Նիկոլ, մի շարունակիր իրական Հայաստանից օտարանալու վտանգավոր ընթացքը․․․
Թերթերից մեկն օրեր առաջ գրել էր, թե օգոստոսի 26-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է լինելու և այն ընտանիքի հետ միասին անցկացնելու է Սոչիում։

Մի քանի օր այս հրապարակմանը չարձագանքեցի՝ թույլ հույսով, որ այն պաշտոնապես հերքվելու է։
Չհերքվեց, ենթադրում եմ՝ Փաշինյանը նման որոշում ունի կամ առնվազն՝ մտադրություն։
Սկզբունքորեն դեմ եղել, որ պետության ղեկավարը հանգիստը կազմակերպի երկրի սահմաններից դուրս, դեմ եմ եղել բոլոր իշխանությունների պարագայում՝ հեղափոխությունից առաջ և հետո։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժուժկալ կյանք էր վարում և այս խնդիրն ամենաքիչը նրան է վերաբերում։

Հեղափոխությունից հետո տրամաբանական կլիներ մտածել, որ Փաշինյանն ու նրա թիմը հրաժարվում են, այսպես կոչված, ֆորմալ և ոչ ֆորմալ արտոնություններից, այսպես ասած՝ արքունական կյանքից։
Չեղավ, չստացվեց, իշխանության գայթակղությունն ավելի ուժեղ գտնվեց։

Բայց թվում էր՝ մահաբեր ու նվաստացուցիչ պատերազմից հետո, երբ դեռ ամեն օր մեր տղերքի մասունքներն են հայտնաբերվում, Բաքվի բերդում պատանդ են հարյուրավոր մեր քաղաքացիներ, իսկ թշնամին ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, պետության ղեկավարը ոչ միայն չի մտածի արձակուրդի, այլ առավել ևս՝ այն արտերկրում անցկացնելու մասին։

Չգիտեմ, հորդորում եմ Փաշինյանին՝ հրաժարվիր Սոչիում ընտանյոք հանգստանալու մտքից, Արցախ, Սյունիք կամ գոնե՝ հարազատ Ենոքավան գնացեք։ Դա ճիշտ որոշում կլինի, կապացուցես, որ իշխանական վայելքները ստորադասում ես պետական մտածողությանը, քո օրինակով խրախուսում ես բազմաթիվ մեր հայրենակիցների, այսպես կոչված՝ էլիտային, որ իրնեց հանգստի գումարները ծախսեն սեփական հայրենիքում։
Նիկոլ, մի շարունակիր իրական Հայաստանից օտարանալու վտանգավոր ընթացքը․․․

Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL