Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դերասան Գրիգոր Դանիելյանը դժվարությամբ էր զսպում հուզմունքը․«Հայրս մահացավ այն նույն հիվանդությունից, ինչ մայրս»

Հայրս մահացավ այն նույն հիվանդությունից, ինչ մայրս. մորս կորցրել էի 6 տարեկանում. Գրիգոր Դանիելյանն ընտանիքի մասին (Տեսանյութ)

Tert.am Life-ը գրում է․ Դերասան Գրիգոր Դանիելյանին բոլորը տեսնում են հումորներ անելիս: Նրա կյանքը, սակայն, նույնքան ուրախ ու ծիծաղով լի չի եղել․ 6 տարեկանում Գրիգորը կորցրել է մայրիկին, նախորդ տարի մահացավ նրա հայրը։ Այս ամենի մասին խոսելիս դերասանը դժվարությամբ էր զսպում հուզմունքը։

Գրիգորը հեռուստատեսության այն դեմքերից է, որը զրոյից քայլ առ քայլ հասել է ներկայիս դիրքին։ Երբ ամուսնացավ, սոցիալական վիճակը կայուն չէր, տուն ունենալը նրա համար երազանք էր, այսօր 2 տուն ունի, կայուն աշխատանք ու լավ համբավ։ Դերասանն անդրադարձել է նաև որոշ ժամանակ աներոջ տանն ապրելու փաստին։

Tert.am Life-ի LIFEROOM–ի նոր թողարկումը ևս բացառիկ է․ Գրիգորն առաջին անգամ է խոսում իր կյանքի պատմության մասին։
Անկախ բոլոր դժվարություններից՝ դերասանն ամեն իրավիճակի նայում է իրեն բնորոշ դրականությամբ։ Իր ստեղծած ընտանիքում Գրիգորը երջանիկ է, թեև այստեղ էլ ամեն բան միշտ հարթ չի եղել։ Դերասանն առաջին անգամ խոսել է նաև երեխա կորցնելու և սիրելիի՝ Հռիփսիմեի կյանքը հազիվ փրկելու մասին։

Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում

Please enter a valid URL