Ստեփանակերտի ջրամատակարարման պատասխանատուները զգուշավոր լավատեսություն ունեն: Այս մասին հայտնում են Արցախի հանրային Հեռուստանըկերությունից:
Ճգնաժամը նահանջում է: Իրականացված աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի մեծ մասում շուրջօրյա ջրամատակարարումը վերականգնվել է:
Սակայն առաջիկա տարիների համար կանխատեսվող բնակլիմայական փոփոխությունները ստիպում են օր առաջ նախապատրաստել սպասվող մարտահրավերներին:
Այս օրերին աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել, ներկայացրել խնդիրը կարգավորելու վերաբերյալ առաջարկներ: