Search
Close this search box.

ՊՆ-ն կոչով դիմում է քաղաքացիներին և լրատվամիջոցներին

Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

«Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ զինված ուժերի մասին չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն տարածելուց և, կամա թե ակամա, չվնասել բանակի հեղինակությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL