Search
Close this search box.

Էլինա Դանիելյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն: Կանանց Եվրոպայի առաջնության վերջին տուրում Էլինան սպիտակներով մրցեց Էստոնիայի Մայ Նարվայի հետ և հաղթանակ տարավ:

Մեր կանանց հավաքականի առաջատարը վաստակեց 9 միավոր և միանձնյա հաղթող ճանաչվեց: Սա հայկական շախմատի՝ վերջին տարիների ամենափայլուն հաջողությունն էր: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։

Մրցաշարի մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Please enter a valid URL