Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն օգոստոսի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
Նախագահ Զելենսկին շնորհավորել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրաինացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:
Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի նախագահին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել են առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և, մասնավորապես, Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:
Նախագահ Զելենսկին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին: