ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցն արդեն սկսել է հադիպումներ ունենալ։ Դրանց շարքը նա ազդարարել է օգոստոսի 18-ին, երբ հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոի հետ։
ՀՀ դեսպանը շնորհավորել է վերջինիս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պարտականությունները պաշտոնական երդմնակալության արարողության արդյունքում ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ հետ ՀՀ կառավարության եկարամյա արդյունավետ համագործակցության շոշափելի արդյունքներին։ Երկուստեք կարևորել են հետագա փոխշահավետ համագորակցությունը՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին։
Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել օգոստոսի 2-ին։