Search
Close this search box.

Քաղաքացին նռնակով զինված մտել է ընկերություն, հանդիպում պահանջել ղեկավարի հետ

Երեւանում այսօր, օգոստոսի 20-ին, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե եւ պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ Սամվել Հ․-ն հարազատների եւ ընկերական շրջապատում դրական բնութագիր ունի, մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում։ Նռնակները քննիչի որոշմամբ առգրավվել են։

Please enter a valid URL