Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հա տարածք Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկու ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ, սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Please enter a valid URL