Search
Close this search box.

Շշալցված ջուր` պատմության ամենամեծ խաբեություններից մեկը․ 2000 անգամ թանկ

Շշալցված ջուրը, որը յուրաքանչյուր պահի կարող ենք ձեռք բերել առաջին հանդիպած խանութից, անխոս, անչափ հարմարավետ է։ Եվ չնայած որ խանութում առկա ջուրն ունի որոշակի առավելություններ, օրինակ՝ լավ ֆիլտրված է կամ գազավորված, հարստացված աղերով ու հանքանյութերով, այն իրականում խաբեության արդյունք է:

Առաջին անգամ շշալցված ջուրը շուկայում հայտնվել է հեռավոր 18-րդ դարում․ 1760-ական թվականներին Jackson’s Spa-ն՝ Բոստոնից մի ընկերություն, առաջարկեց «բուժիչ» ջուր՝ լցված թափանցիկ ապակե շշերի մեջ։

Սակայն մեծ հայտնիություն այդ ջուրը ձեռք բերեց միայն հարյուրամյակ անց։ 19-րդ դարում խողովակներով հոսող անորակ ջրի ու տարատեսակ վարակների պատճառով տառապող մարդիկ աժիոտաժով դիմավորեցին «նորույթին»։ Նախընտրելի էր գնել մաքրված և զտված, շշալցված ջուր, քան խմել որակից հոսող կեղտոտ ջուրը։

Ավելլի ուշ հասարակ, հանքանյութերով չհագեցած ջուրը «խաղից դուրս մնաց»․ 20-րդ դարում սկսեցին քլորացնել խողովակներով հոսող ջուրը, որն առավել պիտանի դարձավ խմելու համար։ Մարդիկ այլևս իմաստ չէին տեսնում գումար ծախսել շշալցված ջրի վրա, եթե այն կարող էին խմել տան ծորակից։ Ակտիվորեն գնում էին միայն հանքային ջուր։

Ջրի արտադրությամբ ակտիվորեն զբաղվում էր բժիշկ Լուի Պերիեն․ 1898 թ․ նա գործարան հիմնեց, որը Ֆրանսիայի Վերեժ քաղաքից բուժիչ ջրի շշալցում էր իրականացնում արդյունաբերական մասշտաբներով։ Հատկանշական է, որ ընկերությանը հարստանալ հաջողվեց այսպես կոչված Վեբլենի էֆեկտի շնորհիվ․ առաջին արտադրանքները նախատեսված էին բարձրակարգ հյուրանոցների ու ռեստորանների համար, ապա՝ դրանք հասան խանութներ։

Շշալցված սովորական ջրերը կրկին տարածում ստացան նախորդ հարյուրամյակի 90-ական թվականներին։

Սակայն արդյոք շշալցված ջուրն արժե՞ այնքան, որքան որ վճարում ենք դրա դիմաց։ Ըստ մասնագետների հաշվարկների՝ խողովակից ու ծորակից հոսող ջուրը մոտ 2000 անգամ ավելի մատչելի է նույն ծավալի շշալցված ջրից։ Բացի դրանից, որոշ պետություններում շշալցված ջուրն առավել թանկ արժեք, քան կաթն ու բենզինը, ինչն աբսուրդային երևույթ է։

Մի շարք սարսափելի երևույթներ են պատմությանը հայտնի։ Այսպես, 2019 թ․ ամերիկացի լրագրողներին հաջողվել է ամերիկյան վեց հայտնի բրենդերի շշալցված ջրերում հայտնաբերել մկնդեղ՝ այնպիսի ծավալի, որը վտանգավոր է մարդու առողջության համար։

Գիտնականները զգուշացնում են, որ վտանգավոր կարող է լինել նաև այնպիսի ջուրը, որի մեջ վտագավոր նյութեր առկա չեն։ Եթե շիշը պատրաստված է պլաստիկից, ապա պահպանման ընթացքում ջուրն աղտոտվում է պլաստիկի միկրոմասնիկներով։

Please enter a valid URL