Search
Close this search box.

Հենց այստեղից էլ սկսվում է գործել զենքի բիզնեսը

Աֆղանստանում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական տեսանկյունից։
Մի կողմ թողնելով աֆղանական ներքին բազմաշերտ հակամարտությունը, փորձենք հասկանալ, թե գերտերությունները ինչ կոմբինացիաներով ռազմական քայլեր կատարեցին։
Առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ն թողեց Աֆղանստանը և հեռացավ, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Բոլորին էլ հայտնի, որ գերտերությունների ազդեցությունների համար պայքարը այս կամ այն տարածաշրջանում վերջին հաշվով ռազմական բիզնեսի համար է։ Այս կամ այն երկրին որ մի գերտերությունը վերցնում է իր ազդեցության տակ, սկսում է այդ պետությանը վաճառել իր ռազմական արտադրանքը։
ԱՄՆ-ն Աֆղանստանի արդեն նախկին իշխանությանը հսկայական ռազմական աջակցություն էր ցուցաբերել, բանակն ամբողջությամբ ամերիկյան զենք-զինամթերով, տեխնիկայով, նյութատեխնիկական սարքավորումներով էր համալրել։ ԱՄՆ-ն այս ամենն արել էր նրա համար, որպեսզի Աֆղանստանի իշխանությունը հենց ԱՄՆ-ից, կամ ԱՄՆ դաշնակից երկնրեից գնի զենք -զինամթերք, քանի որ իր զինանոցը համապատասխանում է բացառապես ամերիկյանին։ Սակայն , Աֆղանստանի նախկին իշխանությունը այդպես էլ չեղավ ինքնաբավ, այդպես էլ չկարողացավ ինքնուրույն զենք-զինամթերք գնել։ Սրա պատճառներից ամենագլխավորն այն է, որ այդ երկրում կոռուպցիան գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց դա չէր խանգարում անընդահտ ֆինանսական հոսքերի առկայության Եվրոմիության և ԱՄՆ-ի կողմից, ինչը չէր կարող երկար տևել։

Կարծում եմ, որ ԱՄՆ-ն զորքերի դուրս բերումով կանաչ լույս վառեց թալիբների համար, ովքեր ձգտում էին իշխանության երկար տարիներ։ Հենց այստեղից էլ սկսվում է գործել զենքի բիզնեսի կանոնները։ Թալիբները սկսում են մեկը մյուսի հետևից վերահսկողություն սահմանել ամերիկյան զենք-զինամթերքի, զինտեխնիկայի վրա։ Նրանք սկսում են դա օգտագործել, հասկանալ, թե ինչ առավելություններ ունեն, թե որքան լավն են։ Հասնելով իշխանության, և իրենց վերահսկողության տակ ունենալով արդեն բացառապես ամերկյան ստանդարտների զենք զինամթերքը, թալիբները հաջորդ պահին բախվելու են մեկ այլ խնդրի ։ Այդ զինտեխնիկայի, զենքի զինամթերքը չի կարող լինել , օրինակի համար ռուսական արտադրության, դա պետք է լինի հենց ամերիկյան։ Քանի որ թալիբներին չեն ընդունում, կամ չեն վստահում ամերիկացիները, կամ Երվոմիությունը, ուստի բացառվում է նրանց զենք զինամթերք մատակարարել այնպես, ինչպես օրինակ նախորդ իշխանությանն էր արվում։

Երբ սպառվի զինամթերքը, թալիբները սկսելու են ուղիներ փնտրել և սեփական միջոցների հաշվին գնել ամերիկյան զինամթերք, պակաս զինտեխնիկան համալրել ամերիկյանով։ Իրենք չեն կարող իրենց բանակի զինանոցի պատկերը փոխել, քանի որ ամերիկացներն ամբողջությամբ այն դարձրել են ամերիկական, իսկ , օրինակի համար, եթե որոշեն այդ ամենը փոխարինել ռուսականաով, ապա պարզապես պետք է Ռուսաստանը նվիրի այդ քանակությամբ զնեք , զինտեխնիկա, նյութատեխնիակական սարքավորումներ, որը շատ քիչ հավանական է։ Մի խոսքով, անվճարունակ իշխանությունից ձեռք քաշելով, ԱՄՆ-ն , ըստ էության, թույլ է տալիս իշխանության գալ այնպիսի ուժի, որը իր համար, աշխարհի շատ երկրների համար անընդունելի, որն էլ կստիպի իրենց դառնալ ինքնաբավ և սկսել ձեռք բերել զենք զինամթերք հենց ամերիկյան շուկայից սեփական միջոցներով, քանի որ բանակը, որը ժառանգել են նախորդ իշխանությունից , ամերիկան ստանդարտներով է։ Իսկ զենքի սև շուկան գործում է բացառապես բիզնեսի կանոններով․․․
Այս ամենը չի երևում մի հասարակարգը ծայարահեղ մեկ այլ հասարակարգով փոխարինելու ֆոնին։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL