Search
Close this search box.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 8 ամսական երեխա է մահացել

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL