ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել այսօր մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի: Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:
Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։