Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գիշերը մահացած հայտնաբերված Մուրադ Մուրադյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա Կոտայիք մարզից էր

ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում այս գիշեր մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերված շարքային Մուրադ Աշոտի Մուրադյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից էր։

Նա 2020 թվականի հուլիսի 27–ին էր զորակոչվել բանակ, մասնակցել էր 44–օրյա պատերազմին։

Մուրադը ընտանիքի կրտսեր զավակն էր, նա երեք քույր ունի։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ըստ նախարարության՝ այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։

Please enter a valid URL