Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրին հարակից հայկական դիրքերում երեք ժամկետիային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Զոհվածների մարմինները դիրքերից արդեն իջեցվել են։ Մեզ հայտնի դարձավ, որ դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։ Մեր տեղեկություններով երկու վարկած է շրջանառվում՝ թշնամու կողմից դիվերսիա կամ միջադեպ հենց ժամկետային զինծառայողների միջև։
Նշենք, որ ՊՆ-ից հաստատեցին երեք ժամկետային զինծառայողների դիակների հայտնաբերման փաստը, ինչ վերաբերում է պատճառներին՝ ասացին, որ դա ցույց կտա քննությունը։